Այսօր հրապարակվել են տնտեսագիտության ասպարեզում 2018-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Ալֆրեդ Նոբելի մրցանակին են արժանացել ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Նորդհաուսը և Փոլ Ռոմերը: Նրանք մրցանակը ստացել են «շուկայական տնտեսության, նորագույն տեխնոլոգիաների և կլիմայական փոփոխությունների կապը մոդելավորելու համար»: 77-ամյա Ուիլյամ Նորդհաուսը Յեյլի համալսարանի պրոֆեսոր է, 1977-79-ին եղել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերին կից գործող Տնտեսական խորհրդականների խորհրդի անդամ:
63-ամյա Փոլ Ռոմերը Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր է, 2016-18-ին աշխատել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ: Ռոմերն իր հետազոտություններում պնդում է, որ երկարաժամկետ կտրվածքով տնտեսական աճի գլխավոր շարժիչ ուժեր են զարգացած գիտությունն ու մարդկային կապիտալը: