ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական ուժերի հետ հանդիպումները

Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական ուժերի հետ հանդիպումները
08.10.2018 | 23:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Հանդիպման ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը հեռացել է առանց լրագրողների հարցերին պատասխանելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կնքվել է հուշագիր` արտահերթ ընտրությունները 2018-ին անցկացնելու համար:


Կառավարության շենքում են նաև ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը և ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ