ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Սարկոզիի՝ իր դեմ հետաքննությունը դադարեցնելու պահանջը

Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Սարկոզիի՝ իր դեմ հետաքննությունը դադարեցնելու պահանջը
08.10.2018 | 23:36

Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայացրած միջնորդությունն իրեն վերաբերող գործը դատարանին փոխանցելու որոշման չեղարկման մասին` գրում է Franceinfo–ն:

Սարկոզին մեղադրվում է քննության վրա ճնշում գործադրելու փորձի մեջ: Դատարանը մոտ օրերս կուսումնասիրի ևս մեկ բողոք-միջնորդություն: Սարկոզին մեղադրվում է ծառայողական գաղտնիքի բացահայտման ու կաշառք տալու փորձի մեջ: Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախկին նախագահը ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ