ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

Նիկոլ Փաշինյան. Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ
08.10.2018 | 23:40

«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ տեքստը կհրապարակեն քիչ անց:


Այսօր ավելի վաղ վարչապետի խոսնակ Արման Եղոյանն էր տեղեկացրել, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ