ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյանի հանդիպումները ՀՀԿ-ականների հետ

Արարատ Միրզոյանի հանդիպումները ՀՀԿ-ականների հետ
09.10.2018 | 14:03

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀԿ խմբակցության՝ ծնունդով Ջավախքից պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, քննարկվել են Ջավախքին, ներքաղաքական իրավիճակին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:


Ապա Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀԿ պատգամավորներ, խորհրդարանում քրդական և ասորական համայնքները ներկայացնող Կնյազ Հասանովին և Արսեն Միխայլովին։ Նրանք քննարկել են այս համայնքների խնդիրները, անդրադարձել է եղել ներքաղաքական իրավիճակին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Նախօրեին էլ Արարատ Միրզոյանը հյուրընկալել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ դատախազ Գևորգ Կոստանյանին: Հանդիպումից հետո պատգամավորը հայտարարեց, որ չնայած իր խմբակցությունը դեմ է, բայց ինքն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և համաձայն է, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ