ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակեդոնիայի կառավարությունը դիմել է խորհրդարանին

Մակեդոնիայի կառավարությունը դիմել է խորհրդարանին
09.10.2018 | 14:04

Մակեդոնիայի կառավարությունը երկրի անվանափոխության հարցով սահմանադրության փոփոխությունների գործընթաց սկսելու խնդրանքով հոկտեմբերի 8-ին դիմել է խորհրդարանին։


Մակեդոնիայի սեպտեմբերի 30-ի անվանափոխության հանրաքվեն չկայացավ՝ բոյկոտի հետևանքով. ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել երկրի անվանափոխությանը, սակայն հանրաքվեն չկայացավ, քանի որ մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր։ Ընտրատեղամասերի 97 տոկոսում քվեների հաշվարկը ցույց է տվել, որ ընտրողների 91.3 տոկոսը կողմ է երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելուն: Անվանափոխության հակառակորդների, այդ թվում՝ նախագահ Գյորգե Իվանովի և ընդդիմադիր պատգամավորների բոյկոտի հետևանքով ընտրողների մասնակցությունը ընդամենը 36.8 տոկոս է կազմել։


Մակեդոնիայի և Հունաստանի կառավարություններն այս տարվա հունիսին կնքել են համաձայնություն, որ Մակեդոնիան առաջիկայում կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»: Մակեդոնիայի խորհրդարանը համաձայնությունը վավերացրել է հունիսի 20-ին՝ քվեների 69-0 հարաբերակցությամբ, սակայն նախագահ Գյորգե Իվանովն այդ համաձայնությունը «հակասահմանադրական» է անվանել:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ

iv class="post-type-descr-link"> Մեզ հետ չես` մեր դեմ ես