ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոնսերատ Կաբալիեին հուղարկավորվեց ծնողների կողքին

Մոնսերատ Կաբալիեին հուղարկավորվեց ծնողների կողքին
09.10.2018 | 14:16

Բարսելոնայի Սան Անդրեու գերեզմանատանը հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել համաշխարհային ճանաչում վայելող օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորությունը: BBC-ի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ մշակութային գործիչներ, Իսպանիայի քաղաքական էլիտայի, թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ, վարչապետ Պեդրո Սանչեսն ու թագուհի Սոֆիան: Մոնսերատ Կաբալիեն հուղարկավորվել է ծնողների կողքին:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ