ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը ՖՄԿ-ում նախագահության երկու տարիներին նոր թափ է հաղորդելու տնտեսական համագործակցության բաղադրիչին

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը ՖՄԿ-ում նախագահության երկու տարիներին նոր թափ է հաղորդելու տնտեսական համագործակցության բաղադրիչին
09.10.2018 | 14:18

Հայաստանի նպատակն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում իր նախագահության երկու տարում լրացուցիչ բովանդակություն ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համագործակցությանը` ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք ունենք նպատակ՝ թե Ֆրանկոֆոնիայի այս գագաթաժողովի, թե նախագահության երկու տարում լրացուցիչ բովանդակություն, միս ու արյուն ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համագործակցության բաղադրիչին, առավել ևս՝ այն մասին, որը վերաբերում է նորարարություններն: Եվ այդ առումով գագաթնաժողովի արդյունքներից մեկը լինելու է թվային տնտեսությունների համար պատասխանատունախարարների ցանկի ստեղծումը: Մեր ցանկությունն է՝ նախագահության այս երկու տարում ստեղծել իրական համագործակցություն»,- ասաց Մնացականյանն ու հավելեց՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումից ակնկալիքները նույնն են. այն կարող է լավ համագործակցության սկիզբ տալ: Նա հույս հայտնեց՝ երկու տարվա մեր նախագահության ավարտի ընթացքում կկարողանան հաջորդ նախագահությանը փոխանցել լավ ձևավորված օրակարգ:


Զոհրաբ Մնացականյանը գագաթաժողովի օրերին մի շարք հանդիպումներ կանցկացնի այլ երկրների իր գործընկերների հետ: Բացի այդ՝ լինելու են պետությունների և կառավարությունների ղեկավարների այցեր, որոնք նույնպես առիթ են տալու երկկողմ հանդիպումներ անցկացնելու: «Բոլոր պետությունները նման բազմակողմ միջոցառումներն օգտագործում են, որ միմյանց հետ երկկողմ օրակարգեր քննարկեն: Սա էլ բացառություն չէ»,- նշեց Մնացականյանը:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ