Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով` ասել է նրա փաստաբան Կարեն Բատիկյանը։ Մայրապետյանը մեղքը չի ընդունում։ Հարցին, թե այս գործը կապ ունի՞ «Մարտ 1»-ի գործի հետ, փաստաբանն ասաց, որ ոչ։
Դատարանը քննում է Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։