ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ դեսպան. Դոնալդ Թրամփի ուղերձի՝ ԼՂ հարցի մասին հատվածը վերաբերում էր նրան, որ 2 երկրներում էլ կան նորովի լիցքեր, որ կարող են օգնել նոր լուծումներ գտնելուն

ԱՄՆ դեսպան. Դոնալդ Թրամփի ուղերձի՝ ԼՂ հարցի մասին հատվածը վերաբերում էր նրան, որ 2 երկրներում էլ կան նորովի լիցքեր, որ կարող են օգնել նոր լուծումներ գտնելուն
09.10.2018 | 21:18

ՀՀ-ում դիվանագիտական գործունեությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ անկախության օրվա առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ի՞նչ էր նկատի ունեցել ուղերձում՝ ասելով, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան հնարավորություններ ԼՂ հարցի լուծման համար, այն դեպքում, երբ նույն ուղերձը եղել էր նաև Ադրբեջանին:


Ռիչարդ Միլսը նշեց, որ որևէ թաքնված միտք երկու նախագահներին ուղղված ուղերձներում չկա: «Մենք քաղաքական զարգացումներ ենք տեսել երկու երկրներում վերջին շրջանում. անցած տարի ընտրություններ էին Ադրբեջանում, իսկ այս տարի այստեղ՝ Հայաստանում, տեսել ենք դրամատիկ փոփոխություններ:


Նախագահի ուղերձի այս խոսքերը, կարծես, վերաբերում են նրան, որ երկու երկրներում էլ կան նորովի լիցքեր, նորովի տրամադրվածություններ, որ կարող են օգնել նոր լուծումներ գտնելու, դա հույսի և ակնկալիքի դրսևորում է»,-ասաց նա:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ