ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչու՞ է ԱՄՆ դեսպանը վարչապետին նվիրել Ջոն Ադամսի գիրքը

Ինչու՞ է ԱՄՆ դեսպանը վարչապետին նվիրել Ջոն Ադամսի գիրքը
09.10.2018 | 21:19

Ուղերձը շատ բարդ ու գաղտնի չէ: Ի պատասխան հարցի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրած Ջոն Ադամսի գիրքն ինչ ուղերձ էր պարունակում, լրագրողներին ասաց դիվանագիտական գործունեությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Շատ ու շատ բաներով վարչապետն ինձ հիշեցնում է Ջոն Ադամսին, որ մեր հիմնադիր հայրերից է և դարձավ մեր երկրորդ նախագահը: Պարոն Ադամսն էլ վարչապետի նման առաջնորդում էր մարդկանց, ովքեր ցանկանում էին փոփոխություններ ու ժողովրդավարություն տեսնել երկրում»,-ասաց նա: Դեսպանը նշեց, որ Ջոն Ադամսը, լինելով հռչակագրի ստորագրողներից մեկը, իր ողջ կյանքն ապրեց, որ ժողովրդի կամքը լսելի լինի:

«Ամենակարևորը, որ 250 տարի առաջ վերցրել ենք Ադամսից, այն էր, որ քաղաքական առաջընթացի համար պետք է լինի բաց քաղաքական երկխոսություն, որում ընդգրկված կլինեն բոլորը: Ես մակագրելով վարչապետին` այնտեղ մեջբերել եմ խոսքերը, որ հեղափոխությունն ԱՄՆ-ում չի եղել փողոցներում, այլ եղել է մարդկանց մտքում, մարդկանց մեջ, և նրանք կարողացել են իրար լսել: Այդ ուղերձը լսել փորձելն է, և այժմ շատ արդիական է, ինչպես այն ժամանակ ԱՄՆ-ում և ուզում էի նա մի փոքր ավելի շատ իմանա Ադամսի մասին»,-ասաց նա:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ