Իսրայելն ի վիճակի չէ հարվածել Սիրիա բերված ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրներին` հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին հայտարարել էր, որ С-300-ների մատակարարումը Սիրիային որևէ կերպ չի ազդի Իսրայելի ռազմաօդային ուժերի ենթակայության տակ գտնվող ամերիկյան F-35 կործանիչների արդյունավետության վրա: «Ես չեմ կարծում, որ իսրայելցիներն ընդունակ են որևէ լուրջ քայլի», - ասել է Լարիջանին՝ ընդգծելով, որ ռուսական С-300-ի ներկայությունը Սիրիայում Ռուսաստանի լիիրավ իրավունքն է, մանավանդ՝ ռուսական ինքնաթիռի դեմ հարձակումից հետո: