ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հռոմի Պապը ընկել է «Սուրբ Մարթա» հյուրանոցի մոտ

Հռոմի Պապը ընկել է «Սուրբ Մարթա» հյուրանոցի մոտ
09.10.2018 | 21:28

Սուրբ գահի մամլո ծառայության ղեկավար Գրեգ Բերքը մեկնաբանություն է տարածել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ընկնելու կապակցությամբ` տեղեկացնում է Giornalettismo-ն։ Բերքի խոսքով՝ Հռոմի պապը ընկել է «Սուրբ Մարթա» հյուրանոց վերադառնալու ճանապապարհին։ «Պապը սայթաքել և ընկել է, բայց ինքնուրույն ոտքի է կանգնել, այնպես որ ամեն ինչ լավ է»,- ասել է Բերքը։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ