ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ դեսպան. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշեն Հայաստանի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը

ԱՄՆ դեսպան. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշեն Հայաստանի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը
09.10.2018 | 21:40

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վստահ է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշեն Հայաստանի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը: Նրա խոսքով` ԱՄՆ դեսպանությունը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանի ներքին զարգացումներին։

«Ուրախալի էր, որ հոկտեմբերի 2-ին իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց։ Ինչպես Հայաստանի բոլոր բարեկամները, այնպես էլ ԱՄՆ-ը ցանկանում է, որ ընտրությունները լինեն ազատ և արդարացի, դրանց նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի գործընթացների նկատմամբ, արդյունքում՝ ձևավորվի խորհրդարան, որում կլինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն»,- ասաց դեսպանը։

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ