ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նետաձգության ցուցադրական ելույթներ՝ «Կարմիր բլուրում»

Նետաձգության ցուցադրական ելույթներ՝ «Կարմիր բլուրում»
10.10.2018 | 11:11

Հոկտոմբերի 13-ին, ժամը 12:30-ին, Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղը և Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիան Կարմիր բլուր հնավայրի տարածքում համատեղ կազմակերպում են նետաձգության ցուցադրական ելույթներ:

Միջոցառման ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել փորձառու նետաձիգների ցուցադրական ելույթները, ծանոթանալ նետաձգության հմտություններին: Ցանկացողները հնարավորություն կստանան աղեղով կրակել թիրախներին: Այնուհետև՝ Կարմիր բլուր հնավայրիում էքսկուրսիա կանցկացվի բոլոր ցանկացողների համար:

Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ