ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվել է ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար

«ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվել է ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար
10.10.2018 | 11:20

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն ընդունել է իտալական «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆիլիպո Դուցիոնիին: Քննարկվել են «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության հետ կնքված պայմանագրին առնչվող հարցեր։ Ըստ պայմանագրի՝ «ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում հանրապետության ճանապարհների (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման և այլն) ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետրի վրա մինչև հոկտեմբերի 21-ը պետք է տեղադրի 3892 ճանապարհային նշան։

Ֆիլիպո Դուցիոնին նշել է, որ ճանապարհային նշանները պետք է ուղարկվեն Իտալիայից, սակայն առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ։ Ճանապարհային նշաններն այս պահին բարձվում են, և առաջիկա մեկ-երկու օրերին կուղարկվեն Հայաստան։ Ֆիլիպո Դուցիոնին շեշտեց, որ իրենք մատակարարելու են տեխնիկական մասնագրերին համապատասխան, բարձրորակ նշաններ։


Ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար «ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվեց Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության կողմից։ Նշվեց, որ մինչև հոկտեմբերի 21-ը պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը ենթարկվելու է տուգանքների։ Ի դեպ, նշենք, որ արդեն իսկ մեկ անգամ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունն ընդառաջել է «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության խնդրանքին՝ երկարաձգելով աշխատանքների կատարման վերջնաժամկետը։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը հորդորեց «ՍՈՒԱՐԴԻ»-ին առավելագույն ջանք գործադրել աշխատանքների ընթացքն արագացնելու և պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու ուղղությամբ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ