ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի օկուպացիայի` Շարմազանովը լքել է համաժողովի դահլիճը

Ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի օկուպացիայի` Շարմազանովը լքել է համաժողովի դահլիճը
10.10.2018 | 11:27

Անթալիայում Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի խորհրդարանի նախագահ Բինալի Յիլդիրիմը ձայն է տվել միջազգային հանրության կողմից չճանաչված` Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանի նախագահին։ Հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի Հանրապետության օկուպացիայի` պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը։

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ