ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյան․ «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»

Փաշինյան․ «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»
10.10.2018 | 11:33

«Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար», - երեկ ուշ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որոշ ցուցանիշներ բերելով:


Ըստ վարչապետի՝ հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը՝ 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերը՝ 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերը՝ 4.3 տոկոսով, իսկ ավանդները ՝ 9.2 տոկոսով:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ