ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչու՞ է Փարիզ մեկնել Լենա Նազարյանը

Ինչու՞ է Փարիզ մեկնել Լենա Նազարյանը
10.10.2018 | 11:38

«Հրապարակը» գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախօրեին գիշերը շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկերներին համոզի և կանխի Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները։ Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները։

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ հարգել ժողովրդավարական արժեքները և օրենքները։Հոկտեմբերի 7-ից Ստրասբուրգում է նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը՝ մասնակցում են աշնանային նստաշրջանին։ Այնտեղ է «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որ արտահերթ ընտրությունների մասին ելույթ է ունեցել՝ շեշտելով անհետաձգելիությունը։ Նազարյանին ԵԽԽՎ գործուղելով՝ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ չի վստահում Մարուքյանին»:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ