«ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաև խնդրել է՝ որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու և ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառել հոկտեմբերի 23-ից սկսվող հերթական նիստերի օրակարգում, որ դեկտեմբերին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն նոր օրենսգրքով՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Եթե ԸՕ-ն չհաջողվի ընդունել մինչև դեկտեմբեր, իշխանությունները պատրաստ են նաև այդ տարբերակին: