ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Սարգսյանը ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցություններ է նախաձեռնել՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը

Արմեն Սարգսյանը ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցություններ է նախաձեռնել՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը
10.10.2018 | 22:31

Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցություններ Աժ խմբակցությունների հետ:
Այսօր Արմեն Սարգսյանը հանդիպել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին և կարևորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ խնդիրները հնարավոր է և պետք է լուծել երկխոսության ճանապարհով, Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ առաջնորդվելով պետական ու ազգային շահերով:


Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու փաստարկները՝ Աժ ՀՀԿ խմբակցությունը մտադրություն չուներ և չունի վարչապետի թեկնածու առաջադրել: Նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ