Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նա կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:
Նախատեսվում է առանձնազրույց և հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ջասթին Թրյուդոն հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք Նիկոլ Փաշինյանի անունից։
Ջասթին Թրյուդոն կայցելի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին: