Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերն այսօրվանից նոր մարզպետեր ունեն, երեքն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են։ Կառավարության որոշմամբ Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը կղեկավարի Գեղարքունիքի մարզը, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու, իսկ Վայոց ձորը՝ Տրդատ Սարգսյանը։
Առայժմ թափուր են Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետի պաշտոնները: