ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստն անցկացրեց

Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստն անցկացրեց
10.10.2018 | 22:35

Երևանի հիմնի հնչյունների ներքո «Իմ քայլը» դաշինքի 57, «Լույս» դաշինքի 3 ու ԲՀԿ-ի 5 անդամների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: «Իմ քայլը» դաշինքից ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին՝ իր թիմին վստահելու համար ու խոստացավ․ «Մենք կանենք այնպես, որպեսզի մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Խոսքս ուղղում եմ մեր ավագանիներին՝ միշտ ուշադիր լինել մեր Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին,բոլոր ահազանգերին անհապաղ արձագանքել և բոլոր հարցերը բերել, հասցնել այստեղ, մեր ավագանու նիստին, հանել քննարկման և անհապաղ լուծումներ տալ դրանց»:
Ավագանու նորընտիր կազմն այսօր ընտրեց չորս հանձնաժողովների նախագահների՝ որոնցից երեքն անկուսակցական են: Հանձնաժողովներից մեկը նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ-ի ներկայացուցիչը, իսկ «Լույս» դաշինքը հրաժարվեց առաջարկից:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Կարապետյանը: Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Աշոտ Մնացականյանը, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի հանձնախժողովի նախագահ՝ Սաթենիկ Մկրտչյանը:


Արուսյակ Ջուլհակյանն էլ ընտրվեց իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: 4 հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ-ի ներկայացուցիչը, «Լույս» դաշինքը հրաժարվեց այդ առաջարկից: Դավիթ Խաժակյանն ասաց, որ նախորդ ավագանիում ունեինք հանձնաժողովի տեղակալ ու կարող էին իրենց ներկայացվածությամբ ինքնուրույն քվորում ապահովել, հիմա այդ հնարավորությունը չունեն, ուստի անհրաժեշտ չեն համարում ընդունել առաջարկը:


«Բայց և այնպես, մենք դա գնահատեցինք որպես դրական քաղաքական ժեստ, գնահատեցինք որպես պատրաստակամություն՝ մեծացնելու խմբակցությունների ներգրավվածությունը քաղաքային կառավարման մեջ, տալու նրանց լծակներ: Եվ ունենք առարկայական առաջարկներ թե՛ Երևանի ավագանու կանոնակարգում, թե՛ Երևանի ՏԻՄ օրենքում, և այդ առաջարկները, ինչպես ես ավագանու նիստում ասացի պարոն Մարությանին, մենք պատրաստ ենք ներկայացնել»:


Ավագանիում իրենց տեղերից հրաժարվել են «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորած Նաիրա Զոհրաբյանն ու Պետրոս Ղազարյանը: Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չասաց, թե ովքեր են լինելու փոխքաղաքապետերը:
Նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ