ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն
11.10.2018 | 15:21

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը 2019-ի փետրվարին, կարող են նորից հանդիպել Ֆինլանդիայում Արկտիկական գագաթաժողովի շրջանակում` հայտնում է Helsingin Sanomat-ը։ Պաշտոնյաները սկսել են աշխատել հանդիպման ամսաթիվը ճշտելու ուղղությամբ։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հրաժարվել է մեկնաբանել հանդիպման հավանականությունը, սակայն ասել է, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը դրա հանդեպ աճել է:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ