ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ մինչև հունվար Ռուսաստանը կհստակեցնի ԵԽԽՎ վերադառնալու վերաբերյալ դիրքորոշումը: «Հունվարին մենք կամ դիմում կներկայացնենք ԵԽԽՎ-ում աշխատանքը շարունակելու համար, կամ չենք դիմի, և այդ ժամանակ կարող են լինել այլ որոշումներ», - լրագրողներին ասել է նա: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է, թե իրեն տեղեկացվել է, որ Ռուսաստանը հունվարին չի վերադառնա ԵԽԽՎ և անդամավճար չի վճարի ամբողջ տարվա համար: