ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնության են եկել քահանա Բրանսոնի ազատ արձակման և պատժամիջոցների չեղարկման հարցում

ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնության են եկել քահանա Բրանսոնի ազատ արձակման և պատժամիջոցների չեղարկման հարցում
12.10.2018 | 14:24

Անկարան ու Վաշինգտոնը համաձայնության են եկել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման և Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման հարցում` գրում է The Washington Post-ը՝ անանուն ամերիկացի պաշտոնյաներին և այլ աղբյուրներին հղումով:

Թերթը նշում է, որ ուրբաթ օրը՝ Թուրքիայում կայանալիք հերթական դատական նիստից հետո, Բրանսոնը կարող է ազատ արձակվել: ԱՄՆ -ը պարտավորվել է չեղարկել Բրանսոնի կալանավորման ֆոնին Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները և հետագայում նմանատիպ սահմանափակումներ այլևս չսահմանել:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ