ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոն. Պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին. պետք է գործել

Մակրոն. Պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին. պետք է գործել
12.10.2018 | 14:26

Ես երբեք նման մեկնաբանություններ չեմ անում` «Շառ Ազնավուր» կենտրոնում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տպավորություն ունի Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանից:


Փոխարենը նա խոսեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարևորության մասին․ «Շատ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սա շատ կարևոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ է, որ այստեղ նման միջոցառում է անցկացվում: Առավոտյան արդեն խոսեցի դրա նշանակության մասին։ Հիմա էլ շատ երջանիկ եմ, որ Շառլ Ազնավուրի կենտրոնում էինք՝ սա հարգանքի տուրք է նրա նկատմամբ»,- նշեց Մակրոնը: Հարցին՝ անկախ ամենից ինչից՝ ինչ տպավորություն ունեք ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանից, Ֆրանսիայի նախագահը, ի վերջո, պատասխանեց․
«Ես քաղաքականության մասին հետևյալ տեսակետն ունեմ՝ պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին, պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ և գործել՝ համաձայն այդ տեսլականի»։

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ