Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ: Նախագահ Սարգսյանը ողջունել է Էստոնիայի նախագահի մասնակցությունը գագաթաժողովին:
Նրանք անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին` կարևորվել է զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությունը, երիտասարդների փոխանակման ծրագրերի ակտիվացումը: