ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Սոյուզ» հրթիռների արձակումը դադարեցվում է մինչև վթարային իրավիճակի պատճառը պարզելը

«Սոյուզ» հրթիռների արձակումը դադարեցվում է մինչև վթարային իրավիճակի պատճառը պարզելը
12.10.2018 | 14:34

Ռուսաստանի բացառիկ դերը աշխարհի բոլոր երկրներից տիեզերագնացներին միջազգային տիեզերակայան և հակառակ ուղղությամբ տեղափոխելը սառեցվել է մինչև հետաքննության ավարտը՝ կապված երեկվա վթարային վայրէջքի հետ։


Ամերիկացի ու ռուսաստանցի աստղագնացներ Նիք Հեյգն ու Ալեքսեյ Օվչինինը Երկիր վերադառնալու համար կարողացել են օգտագործել վայրէջքի համար նախատեսված գունդը: Գունդն անջատվել է տիեզերանավից, ու ավտոմատ բացվել են պարաշյուտները: Հեյգն ու Օվչինինը վթարային վայրէջք են կատարել Ղազախստանի տափաստանում: «Անձնակազմը վայրէջք է կատարել: Բոլորը ողջ են», - Թվիթերում գրել էր «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:


Այս ոլորտի համար պատասխանատու ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաները երեկ ուշ երեկոյան հայտարարել են, որ «Սոյուզ» հրթիռները չեն օգտագործվի, մինչև չպարզվի, թե ինչն է եղել վթարային իրավիճակի պատճառը:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ