«Եթե Հայաստանի ղեկավարությունը իրեն ժողովրդավար է համարում և խոսում խաղաղության մասին, նրանք պետք է գործեն ժողովրդավարական արժեքներին համապատասխան և պայմաններ ստեղծեն ադրբեջանական բնակչության՝ իրենց տները վերադառնալու համար, դուրս բերեն զորքը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»` ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում:
Բաքուն Հայաստանի իշխանություններին կոչ է արել «մասնակցել կառուցողական բանակցություններին՝ ուղղված հակամարտությունը հնարավորինս արագ խաղաղ ճանապարհով կարգավորելուն և կարճ ժամկետներում Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրելուն»: «Քանի դեռ այդ ամենը չի արվել, Հայաստանի ղեկավարության՝ խաղաղ բանակցությունների առաջմղման մասին բոլոր հայտարարությունները մնում են պարզապես բառեր», - պնդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: