ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում ավարտվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը

Երևանում ավարտվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը
13.10.2018 | 00:14

Երևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքները: Գագաթաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները` ընտրվել է Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մուշիկիվաբոյին ընտրվելու կապակցությամբ: ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ