ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միկայել Ժան. Տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք առաջ տանել կազմակերպությունը

Միկայել Ժան. Տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք առաջ տանել կազմակերպությունը
13.10.2018 | 00:15

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանը իր համար խիստ հոգեհարազատ է համարում ֆրանկոֆոնիան, իսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ծառայելը՝ մեծ պատիվ: Հոկտեմբերի 12-ին ՖՄԿ գագաթնաժողովի փակման ժամանակ նա ասաց.
«Ֆրանկոֆոնիան ինձ համար շատ հոգեհարազատ է դարձել: Որքան հաճելի էին տարբեր երկրների բնակիչների հետ հանդիպումները, արժեքներ ստեղծող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը: Կարևոր եմ համարում երիտասարդությանն ու կանանց հարցերին ուղղված ծրագրերը, խնդիրների լուծման գործում նրանց ներգրավելը: Շատ հաճախ են խոչընդոտներ եղել, սակայն մենք հասկացանք, թե ինչպես դրանք հաղթահարել»: Միկայել Ժանը կարևոր համարեց միասնական աշխատանքը: Նա հպարտությամբ նշեց, որ տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացել են առաջ տանել կազմակերպությունը՝ բերելով մեկ այլ մակարդակի: «Այն, ինչ նախորդերն են արել, մենք կարողացել ենք առաջ մղել: Շնորհակալություն վստահության համար, և կեցցե՜ ֆրանկոֆոնիան»,-հավելեց Միկայել Ժանը:


Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար 4 տարով:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ