ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Մենք մեր հիշողության մեջ վառ կպահենք այն լավ օրերն ու պահերը, որ ապրեցինք Երևանի սրտում

Զոհրաբ Մնացականյան. Մենք մեր հիշողության մեջ վառ կպահենք այն լավ օրերն ու պահերը, որ ապրեցինք Երևանի սրտում
13.10.2018 | 00:18

Ֆրանկոֆոնիայի նախագահության ընթացքում Հայաստանը մի շարք նախաձեռնություններ կիրականացնի` Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մեծ հպարտություն է զգում՝ միջազգային կարևոր հանդիպման հարթակ լինելու համար:

«Հայ ժողովուրդը հավատարիմ է իր նախնիների հյուրընկալ ավանդույթների նկատմամբ: Մենք գրկաբաց ընդունել ենք տարբեր մայրցամաքներից ժամանած երկրների ներկայացուցիչների: Հայաստանի երիտասարդությունը իր խանդավառությամբ, ֆրանսերենի ու ֆրանկոֆոն մշակույթի հանդեպ իր սիրով ներգրավվեց միջոցառումներին: Ես կցանկանայի հիշատակել նաև այն տխրության պահերը, որ մենք ապրեցինք Շառլ Ազնավուրի՝ մեզնից հեռանալու պատճառով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հոկտեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի պատվին ազգային հարգանքի տուրքի արարողությանը Հայաստանին մասնակից դարձնելու համար: Մենք մեր հիշողության մեջ վառ կպահենք այն լավ օրերն ու պահերը, որ ապրեցինք Երևանի սրտում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում»,- ընդգծեց նա: ԱԳ նախարարը հատուկ ընդգծեց Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ պետությունների ղեկավարների զգալի թվով մասնակցությունը երևանյան գագաթաժողովի աշխատանքներին:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ

fo@irates.am