ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Գագաթաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են

Նիկոլ Փաշինյան. Գագաթաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են
13.10.2018 | 12:29

Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ընդունվեց «Երևանի հայտարարությունը», որի բովանդակությունը դեռ չի հրապարակվում, միայն հայտնի է, որ այնտեղ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մյուշիկիվաբոն, որոշվեց հաջորդ գագաթաժողովը անցկացնել Թունիսում՝ երկու տարի անց։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավարտեց աշխատանքային այցն ու մարզահամերգային համալիրում գրկախառնությամբ հրաժեշտ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ուղևորվեց «Զվարթնոց» օդանավակայան։
Գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել չորս տասնյակ երկրների ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցում է 90 պետություն և գրեթե բոլորն էլ բարձրաստիճան պատվիրակություններով ներկայացված էին երևանյան այս հավաքին։


«Գագաթաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են, այս իրադարձությունը, որն անկախությունից ի վեր ամենախոշոր իրադարձությունն էր մեր երկրում, միանշանակ ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը։ Գագաթաժողովն անցավ շատ բարձր մակարդակով»` գագաթաժողովի փակումից հետո ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներգրաված են եղել կազմակերպչական աշխատանքներում։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ