ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի դատարանն ազատ արձակեց ամերիկացի հոգևորական Բրանսոնին

Թուրքիայի դատարանն ազատ արձակեց ամերիկացի հոգևորական Բրանսոնին
13.10.2018 | 12:32

Թուրքիայի դատարանն ազատ արձակեց ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, որի նկատմամբ քրեական հետապնդումը հանգեցրել է լարվածության ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերութուններում։


Երկու տարի առաջ՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, ձերբակալված էնդրյու Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ, նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում: Բրանսոնը ի սկզբանե չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և դատարանում հայտարարել է. «Ես անմեղ մարդ եմ, ես սիրում եմ Հիսուսին, ես սիրում եմ Թուրքիան»։

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ