ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին

Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին
13.10.2018 | 12:34

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` գագաթաժողովն անցել է բարձր մակարդակով և շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, որ ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում։

Հիշեցնելով, որ գագաթաժողովը Հայաստանում կազմակերպելու որոշումը կայացվել էր դեռ 2016-ին` վարչապետն ասել է. «Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Հատուկ շնորհակալություն Էդվարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար»:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ