ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը Թրյուդոյին է հանձնել ԱԱԾ արխիվից նրա հոր՝ Հայաստան այցի լուսանկարները

Փաշինյանը Թրյուդոյին է հանձնել ԱԱԾ արխիվից նրա հոր՝ Հայաստան այցի լուսանկարները
13.10.2018 | 12:37

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 1984 թվականին հոր՝ Պիեռ Թրյուդոյի հետ Հայաստան է այցելել: «Եվ հույս ունեմ, որ պարոն Թրյուդոն հասկանում է, որ խորհրդային այդ ժամանակաշրջանում իր հայրիկի հետ մենակ չեն եղել: Եվ մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը փնտրել և գտել է այս լուսանկարը Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից: Ի՞նչն է հետաքրքիր. քանի որ պարոն Թրյուդոն այն ժամանակ տակավին մանուկ է եղել և հետաքրքրություն չի ներկայացրել Պետական անվտանգության կոմիտեի համար, նա որևէ կերպ օբյեկտիվի տեսարանում չի հայտնվել: Հաճույքով սա նվիրում եմ իմ բարեկամին», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատիվ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կանադայի վարչապետի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ