Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր վաղ առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի շուրջ և հիշատակի ծառուղում եղևնի տնկել։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում Կանադայի վարչապետը գրել է «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և մենք երդվում ենք՝ երբեք չթողնել, որ այդ պատմությունը կրկնվի»: