ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յունկերը հույս ունի համաձայնագիր կնքել Brexit-ի հարցով

Յունկերը հույս ունի համաձայնագիր կնքել Brexit-ի հարցով
13.10.2018 | 12:43

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ հույս ունի մինչև աշնան վերջ կնքել համաձայնագիր Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու պայմանների վերաբերյալ` հաղորդում է Le Monde-ը: Յունկերը հույս է հայտնել Brexit-ի հարցով համաձայնագիրը կնքել ԵՄ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերյան կամ նոյեմբերյան հանդիպման շրջանակներում:

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ