ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամենածավալուն համաներման» նախագիծը ԱԺ կներկայացվի հոկտեմբերի 23-ին

Ամենածավալուն համաներման» նախագիծը ԱԺ կներկայացվի հոկտեմբերի 23-ին
13.10.2018 | 21:11

Հոկտեմբերի 23-ին Աժ քննարկմանը կներկայացվի դատապարտյալների համաներման նախագիծը` լրագրողների հետ զրույցում հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ դա լինելու է «ամենածավալուն համաներումը»: Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու նախագծին: «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են», - ասաց Զեյնալյանը:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ