Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին պատրաստ է խզել միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ` «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ռուսական եկեղեցու արտաքին հարաբերությունների ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը:
Կողմերի լուրջ հակասություններ են ի հայտ եկել, երբ երկու օր առաջ Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու Սինոդը, ընդառաջելով Կիևի խնդրանքին, չեղարկել է 1686-ի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը: Հաջորդ քայլով Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցին կարող է անկախություն տալ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն: Երեկ այս հարցը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդում, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե ուկրաինական եկեղեցուն անկախություն շնորհելու նախաձեռնությունը սադրանք է, որը հովանավորում է ԱՄՆ-ը: