ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի նախագահը շաբաթասկզբին այցելել է Մոսկվա

Հայաստանի նախագահը շաբաթասկզբին այցելել է Մոսկվա
13.10.2018 | 21:12

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այս շաբաթվա սկզբին այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ` հաղորդում է «Կոմերսանտ»-ը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Զրույցը պաշտոնական չի եղել, կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանում ակնկալվող խորհրդարանական ընտրությունները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, ում Երևանում մեղադրանքներ են առաջադրվել` սահմանադրական կարգը տապալելու համար:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ