Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Ռիչարդ Միլսն ասել է, որ մշտապես կմնա Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամը։
Ռիչարդ Միլսը Հայաստանում ԱՄՆ դեսպան է 2014 -ի դեկտեմբերից: Նրան փոխարինելու համար Դոնալդ Թրամփը առաջադրել է Պետդեպարտամենտի Ռուսաստանի գործերով ավագ խորհրդական Լինն Թրեյսիի թեկնածությունը: