Թուրքիայի դատարանն իր որոշումները կայացնում է անկախ` Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ դիմելով իր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ամերիկացի քահանա էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու մասին Իզմիրի դատարանի որոշումից հետո:
Նա, իհարկե, չափազանցրել է: Դատարանի վճռի հրապարակման նախօրեին ամերիկյան NBC հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանությունները գաղտնի պայամանավորվածությամբ քահանան ազատ է արձակելու: Թրամփը շնորհակալություն է հայտնել Էրդողանին` ընդգծելով, որ որևէ գործարք Թուրքիայի հետ այդ հաշվով չի կնքվել: