Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանի համալսարանում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները հոգեբանական և տնտեսական ճնշումներով փորձում են Իսլամական Հանրապետությունում իշխանափոխություն անել։ Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան ճնշումների հետևանքով Իրանի ժողովուրդը ավելի միասնական է դարձել։