ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփը սպառնում է Սաուդյան Արաբիային

Դոնալդ Թրամփը սպառնում է Սաուդյան Արաբիային
15.10.2018 | 01:58

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է խստորեն պատժել Սաուդյան Արաբիային, եթե պարզվի, որ 10 օր առաջ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին սպանվել է Ստամբուլում՝ իր երկրի հյուպատոսարանի տարածքում։


Սաուդյան Արաբիայի իշխանությունների կոշտ քննադատ, Washington Post-ի լրագրող Հաշոգիին վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 2-ին։ Անկարան պնդում է, թե տեսանյութեր և ապացույցներ ունի, որ լրագրողին սպանել են Սաուդիան Արաբիայի հյուպատոսարանում։ Էր Ռիյադը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, թե Հաշոգին հեռացել է հյուպատոսարանից, թեև ապացույցներ չեն հրապարակվել:


«Մենք պատրաստվում ենք ամեն ինչ հիմնավոր քննության ենթարկել, և եթե պարզվի, որ այդ լուրերը ճիշտ են, նրանց սպասում է կոշտ պատիժ», - ասել է Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը հարցազրույցում: Նրա հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի արժեթղթերի շուկայում անկում է արձանագրվել:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ