Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շատ արդյունավետ է որակել հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նոր թափ ենք հաղորդում զբոսաշրջությանը և առևտրին», - գրել է Կանադայի վարչապետը Ֆեյսբուքում՝ հրապարակելով իր և վարչապետ Փաշինյանի լուսանկարը:
Թրյուդոն Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին մասնակցելու, և գրառում է արել նաև այդ մասին. «Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և բոլորի համար բարենպաստ տնտեսական աճի խթանման ուղղությամբ»: