ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պյոտր Պորոշենկո. Մեր եկեղեցու անկախության հարցը շատ ավելի մեծ նշանակություն ունի

Պյոտր Պորոշենկո. Մեր եկեղեցու անկախության հարցը շատ ավելի մեծ նշանակություն ունի
15.10.2018 | 02:02

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Կիևի ուղղափառ եկեղեցին երբեք չի եղել և չի լինի Ռուս ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ: «Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը ապօրինի է հռչակել Կիևի թեմը բռնակցելու՝ Մոսկվայի որոշումը, որ կայացվել էր 17-րդ դարում: Դրանով հստակ և միանշանակ ամրագրվում է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին որևէ իրավասություն չունի Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու նկատմամբ», - հայտարարել է Պյոտր Պորոշենկոն: Նա պնդել է, թե հարցը վերաբերում է ոչ միայն հոգևոր աշխարհին, այլև Ուկրաինայի ազգային անվտանգությանը: «Մեր եկեղեցու անկախության հարցը շատ ավելի մեծ նշանակություն ունի. մեր պետականությանն է վերաբերում և համաշխարհային քաղաքականությանը», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ եկեղեցու ինքնիշխանությունը համեմատելով Կիևի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու որոշման հետ:


Շաբաթվա սկզբին, Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու Սինոդը, ընդառաջելով Կիևի խնդրանքին, չեղարկել է 1686 թվականի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը, որոշումը կոշտ քննադատության է արժանացել Ռուսաստանի հոգևոր ու քաղաքական գործիչների կողմից:


Նախօրեին հարցը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդում, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե ուկրաինական եկեղեցուն անկախություն շնորհելու նախաձեռնությունը սադրանք է, որը հովանավորում է ԱՄՆ-ը:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.