ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի առանձին շրջաններում այսօր հնարավոր է թույլ անձրև

Հայաստանի առանձին շրջաններում այսօր հնարավոր է թույլ անձրև
15.10.2018 | 12:57

Հոկտեմբերի 15-ից 17-ը Հայաստանի առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ: Հոկտեմբերի 18-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-ից 4 աստիճանով: Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի 23-ից 25, երեկոյան 18-ից 20 աստիճան տաքություն։

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ

fo@irates.am